Ավելի քան 6 մլն դրամի պարգևատրումներ քաղաքապետարանում․ ովքեր են պարգևատրվածները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած նախորդ տարվա աղմուկին ու անընդհատ բարձրաձայնվող խնդիրներին՝ մարտի 2-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական պարգեւավճարներն են տրվել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից: Այսպիսով, մարտի 2-ին, քաղաքապետի որոշմամբ, պարգեւատրվել են քաղաքապետարանի 20 աշխատակիցներ: Մասնավորապես, 480 հազարական դրամներով պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը: Իսկ 265 հազարական դրամներով պարգեւատրվել են մի շարք վարչությունների պետեր:

Այսպիսով, պարգեւատրումների ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 590 հազար դրամ: Սակայն այստեղ հետաքրքիրը նաեւ այն է, որ նույն պաշտոնյաները պարգեւատրվել էին նաեւ փետրվարի 1-ին՝ կրկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ: Ըստ երեւույթին, վերը նշված պաշտոնյաները դասվում են քաղաքապետի սիրելիների թվին եւ հաճախ են պարգեւատրումների արժանանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս