ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Մարտի 5-ի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը երկար քննարկված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները կքննարկեն նաև «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի միջազգային համաձայնագրեր վավերացնելու մասին հարցերը:




Լրահոս