ԱԺ-ն քննարկեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ նիստում փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել լրատվամիջոցներին և լրատվական գործունեություն իրականացնող անձանց առանց պետական տուրք վճարելու տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից՝ հայտ ներկայացնելու միջոցով»,-ասաց Գալյանը:

Նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում գրավոր առաջարկություններ չեն եղել:




Լրահոս