Վրաստանում հայտնաբերվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այդ մասին մարտի 5-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարակվածը Վրաստանի երիտասարդ քաղաքացի Է, որը եկել է Իտալիայից:
«Նա մարտի 1-ին եկել Է գործնականում առանց ախտանշանների: Ավելի ուշ բարձրացել Էր նրա ջերմությունը, եւ նա ինքն Է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- նշել Է Գամկրելիձեն, հաղորդել Է Sputnik-ը: