ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ ուզում ուրիշ քայլերի դիմել. մահացած զինվորի հայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի  Կաթնաջուր համայնքի բնակիչ Սմբատ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2016 թվականի մարտի 30-ին Արարատի զորամասում հերթապահության ժամանակ հոսանքահարվել է նրա որդին՝ Սարգիս Մանուկյանը:

«Արդեն 4 տարի է ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է պատահել դեպքը, ինչպես կարող էր իմ տղան հատուկ գնար և հոսանքահարվեր: Քրեական գործի վերաբերյալ տարբեր հանգամանքներ են ի հայտ եկել, բայց ոչ մեկ պատասխանատվություն չի կրում: Ես դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի այս հարցը գտնվի նրա ուշադրության կենտրոնում»,-պատմել է Սմբատ Մանուկյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս