Ինչպես արդեն հայտնել ենք, որ այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանց բողոքի պատճառել է դարձել ԱՆ որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։
Հավելենք, որ այս պահին «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշման դեմ բողոքող կենտրոնի աշխատակիցները նստացույց են անում Կառավարության դիմաց: