Սպարապետի դերակատարությունն անգնահատելի արժեք է. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Պատգամավորը  իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առանձնահատուկ օր է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Իրականում շատ դժվար և բարդ է համապատասխան բառեր գտնել՝ գնահատելու Սպարապետի դերակատարությունը Արցախյան պատերազմում տարած հաղթանակում, մեր անկախության, բանակի կայացմանն ու զարգացմանն ուղղված՝ նրա նվիրական գործունեությունը, չէ՞ որ դրանք իրականում անգնահատելի արժեք են ներկայացրել յուրաքանչյուր հայի համար:

Սիրելի՛ ընկերներ, Սպարապետն այնքան շատ արժեքավոր և ուսուցողական մտքեր ունի, որ բոլորի մասին այստեղ խոսելն իրականում անհնարին է: Հերթական անգամ շնորհավորելով բոլորիս՝ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ մեջ բերել նրա խոսքերից մեկն ու նշել, որ նա մշտապես մեր կողքին է՝ անկախ ամեն ինչից.
«Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ով է ինքը»:

Հ.Գ. Լուսանկարը՝ Ազգային ժողովի իմ աշխատասենյակից»:

 




Լրահոս