
Գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արամ Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով 5 տարեկան երեխան տուժել է և չի խոսում՝ վախենալու պատճառով։
«Ոստիկաններն իրենց իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն, զբաղված են իմիտացիաներով, ինչ-որ մարդկանց ասֆալտին փռելով, նկարահանումներ կատարելով, այդ նկարահանումներն էլ վարչապետին տրամադրելով, վարչապետն էլ՝ իր պատին տեղադրելով»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: