
Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին: Հանդիպումն ընթանում Է դեմ առ դեմ: Ինչպես ճշտել Է Ռուսաստանի ղեկավարը, Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրությունն այն աստիճան Է սրվել, որ պահանջում Է ուղղակի անձնական խոսակցություն: «Ինչպես որ դուք խնդրել Էիք, մենք պատրաստ ենք խոսակցություն սկսել դեմ առ դեմ, իսկ հետո անհրաժեշտության դեպքում ներգրավել մեր գործընկերներին»,-ասել Է Պուտինը: Թուրքիայի պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ֆինանսների նախարարը, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: