Ո՞ր երեք դատավորների միջև է գնալու կռիվը. ԲԴԽ անդամ դառնալու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ դառնալու շուրջ կռիվը կգնա երկու դատավորների միջեւ: Ովքե՞ր են նրանք:

Ինչպես արդեն գրել էինք, մարտի 13-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որըպետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Հիշում եք՝ տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է հարցը, թե ինչու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն:

Օրեր առաջ Խունդկարյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին»:

Եվ, ահա, մեզ հայտնի է դարձել, որ ժողովը կայանալու է մարտի 13-ին:

Այսպիսով, ԲԴԽ դատավոր անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը, եւ այդ տեղը պետք է լրացվի հենց Վճռաբեկ դատարանի դատավորների միջոցով:
Իսկովքե՞ր են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները. նրանք են պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, Էդգար Սեդրակյանը:

Եվ, ահա, դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն (եթե հավատալու լինենք նրանց այս օրերին բարձրաձայն հնչեցրած մտադրություններին) եւ չեն լինի թեկնածուների շարքում:

Մասնավորապես, ինքնաբացարկ կհայտնի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, քանի որ նա դեռեւս 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց եւ նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

Ինքնաբացարկ կհայտնի նաեւ դատավոր Նախշուն Տավարացյանը, քանի որ դեռեւս 2019 թվականին նա ընտրվեց ԲԴԽ անդամ, սակայն այնպիսի իրավիճակի մեջ գցեցին նրան, որ վերջինս հրաժարվեց ԲԴԽ անդամ լինելուց: Թեկնածուների շարքում կմնան դատավոր Գոռ Հակոբյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, Էդգար Սեդրակյանը:

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ դատավորները երկու թեկնածուի են նախապատվություն տալիս՝Սուրեն Անտոնյանին եւ Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին: Լավ թեկնածուի համարում ունի նաեւ Գոռ Հակոբյանը:

Ի դեպ,հիշեցնենք որ անցած տարի Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը, որը հավանական է, որընտրվի ԲԴԽ անդամ, հայտնվեց իրավապահների տեսադաշտում:
2019 թվականին ԱԱԾ-ն բացահայտեց` քաղաքացիական գործերից մեկով ցանկացել են միջամտություն իրականացնել, ասել է թե՝ կաշառք տալ:

Պարզել էինք, որ դեպքը կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործով կալանավորված Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել, որ դատավոր Սուրեն Անտոնյանը կատարվածից տեղյակ չէ, եւ միայն ինքն է այդ ամենի մասին իմացել:

Քնար Մանուկյան




Լրահոս