«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ ( խաղացել է «Ռուզան», «Արշակ Երկրորդ», «Անվերադարձ ապագա», «Տրամվայ ցանկություն», «Ծերտիկնոջ այցը», «Հին աստվածներ», «Մակբեթ», «Ռիչարդ Երրորդ», «Կովկասե կավճե շրջան» եւ այլ ներկայացումներում), «Սողանք» ֆիլմից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Անդրանիկ Զաքարյանն է: Նա խոսել է իր կյանքի դժվարին փուլի, ձեռքբերումների, բնավորության գծերի, քաղաքականության հանդեպ իր վերաբերմունքի մասին: Անդրանիկն անդրադարձել է նաեւ հայաստանյան ներքին քաղաքական, իրավական կյանքին՝ տեսակետ հայտնելով, որմեր երկրում ոչինչ չպետք է կառուցվի արհեստական հիմքերի վրա՝ սկսած դատական համակարգից:
-Անդրանի՛կ, Ձեզ սովորաբար ոգեշնչում են մարդիկ, որոնք…
-Պոզիտիվ, պարզ, հասարակ մարդիկ:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց…
-Իմ ընտանիքի:
-Ապրել նախօրոք գծագրված գրաֆիկո՞վ, թե՞ չպլանավորված կյանքով.ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:
-Չպլանավորված կյանքով:
-Սոցցանցերում ընկերների ցանկից միանգամից հեռացնում եք այն անձանց, որոնք…
-Երբեք չեմ հեռացրել, եթե խոսքը ֆեյքի մասին չէ:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքում ամեն բան հարաբերական է, բացի…»
-Հայրենիքի հանդեպ սիրուց:
-Հարուստ թոռնե՞ր, թե՞ բարձր թոշակ.ո՞րը կնախընտրեիք ունենալ 30 տարի անց:
-Հարուստ թոռներ թող լինեն, իմ թոշակով, միեւնույնն է, չեն հարստանա…
-Մարդուն առաջնային դատում եք այն բանով…
-Տգետ է, թե գիտուն:
-Ձեր կյանքի դժվարին փուլը կապված է եղել…
-Իմ հաջողությանը սպասելու հետ: Պետք է համբերես, որ քեզ համար ուղի բացվի:
-Կնոջ ամենագլխավոր հատկությունը, որն անհրաժեշտ է ամուր ընտանիք ունենալու համար:
-Լսելու ունակությունը:
-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:
-Սարյանին:
-Ձեզ հիացմունք է պատճառել քաղաքական ո՞ր գործիչը: Առհասարակ, որքանո՞վ եք հետաքրքրվում քաղաքականությամբ:
-Ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքականությունը, բայց հիշում եմ Վահան Հովհաննիսյանի՝ ԱԺ ամբիոնից ասածը.«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»: Ես համարում եմ, որ քաղաքականությունը կեղտոտ աշխարհ է,ու փորձում եմ չմտնել այնտեղ: Գուցե ինչ-որ տարիք գա, սկսեմ հետաքրքրվել դրանով:
-Գրողներից ո՞ւմ հետ կցանկանայիք սրճել: Պատկերացրեք՝ ունեք ժամանակի մեքենայից օգտվելու հնարավորություն եւ կարող եք տեղափոխվել նաեւ անցյալ:
-Չարենցի, Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի…
-Եթե պարզվի, որ կա հավիտենական կյանք, ի՞նչ կանեիք…
-Եթե երկրի վրա լիներ դա, դաժան կլիներ. մարդը ունակ չէ անընդհատ պայքարել ու անվերջանալի խնդիրներ լուծել: Իսկ եթե խոսքը երկնային կյանքի մասին է, կցանկանայի վերեւից նայել աշխարհին:
-Հպարտության առարկա, որը Դուք եք ձեռք բերել. նշե՛ք մեկ հոգեւոր եւ մեկ նյութական արժեք:
-Ես միշտ հպարտանում եմ իմ ընտանիքով: Իսկինչ վերաբերում է նյութականին, հպարատանում եմ իմ հավաքածուներով:
-Ռեժիսոր, որի ֆիլմերը տպավորել են:
-Ինձ համար կա լավ կամ վատ ֆիլմ: Երբեքչեմհիշումռեժիսորներիու դերասանների անուններ: Այդ հողի վրա ես ուկինս շատ ենք վիճում. ի Ինքը կարող է հատուկ ֆիլմի անուն առանձնացնել, որպեսզի դիտի, ես՝ ոչ:
-Ձեզ համար ո՞րն է Երեւանի ամենասիրուն անկյունը:
-Սարյանի այգին:
-Ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է.համաձա՞յն եք:
-Եթե մեծամասնություն է, ոչ թե ինչ-որ հատված, ապա այո:
-Մեր հայաստանյան ներկայիս իրականության մեջ կա՞ մի երեւույթ, որը Ձեր սրտով չէ:
-Շատ բաներ կան, որոնք իմ սրտովչեն: Կուզեի, որոչ մի բան մեր երկրում արհեստական հիմքերի վրա չկառուցվեր՝ սկսած դատական համակարգից: Եթե մարդիկ հավատում են, որ լավ է լինելու, այդ հավատը պետք է արդարացվի:
Աննա Բաբաջանյան