Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
Ի գիտություն.
Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:

Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:

Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի դիմաց շուրջ 30 տուրիստական միկրոավտոբուսների վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին լուծել կայանատեղիների խնդիրը:


















































































