Առկա է ծանր հանցագործության շրջանակներում քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն. Գոռ Աբրահամյանը՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազի օգնակա Գոռ Աբրահայանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին:

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:

Ավելի վաղ ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել էր, որ նրան ձերբակալելու որոշում է կայացվել:




Լրահոս