Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններ Կրեմլում ավարտվեցին։
«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները:
Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է 5 ժամ 40 րոպե։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Բանակցությունների հիմնական թեման սիրիական Իդլիբում իրավիճակի սրումն է:
Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են դադարեցնել կրակը Իդլիբում։