Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչն առանց փաստաթղթերի փայտանյութ է տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար մեքենան:

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս