«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ում մեկուսացնելը բացասական ազդեցություն է ունեցել նույն վայրում գտնվող մյուս հյուրանոցների գործունեության վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծաղկաձորյան որոշ հյուրանոցներ արդեն սկսել են համացանցում սոցիալական արշավներ անել։ Օրինակ՝ «Ռոսիա» հյուրանոցը մեկնարկել է սոցիալական արշավ՝ «Եկ Ծաղկաձոր» խորագրով. հյուրանոցը այս օրերին լուսանկարներ է տարածում, որտեղ իրենց աշխատողների ձեռքներին կան #Ծաղկաձորն ապրում է, #Ծաղկաձորն առողջ է, #Խուճապ չկա եւ այլ տողերով պաստառներ։ Ի դեպ, այս սոցիալական արշավին են միացել նաեւ Ծաղկաձորի մյուս հյուրանոցները։
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Ռոսիա» հյուրանոցի հետ եւ հետաքրքրվեց՝ կան մարդիկ, որոնք այս ընթացքում չեղարկում են ամրագրումները։ Մեր հարցին ի պատասխան՝ հյուրանոցից փոխանցեցին. «Եղել են դեպքեր, որ զանգել են ու չեղարկել են ամրագրումները։ Մենք սոցիալական արշավը մեկնարկել ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Ծաղկաձորը իր բնականոն հունի մեջ է։ Հիմնականում ամրագրումները տեղացիներն են, չեղարկողներն էլ»։ Նկատենք, որ նույն պատկերն է նաեւ ծաղկաձորյան մյուս հյուրանոցներում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։