Վենդետա՞․ Էրեբունու կրակոցների հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 4-ին էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան 69 հասցեից կրակոցները կապ ունեն անցած տարի «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած դեպքերի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 4-ին՝ 18:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ըստ տեղեկությունների՝ 2 անձանց վրա կրակել են մեքենայից եւ դիմել փախուստի, իսկ թե ովքեր են կրակողները, մինչ օրս հայտնի չէ: Ըստ տարածված լուրերի՝ այդ կրակոցները կապ ունեն 2019 թ. օգոստոսի 25-ին Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանության հետ, որի արդյունքում սպանվեց թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը՝ Համոն։ Բանն այն է, որ, ըստ լուրերի, օրերս կայարանում վիրավորված անձինք սպանված Համբարձում Առաքելյանի թիմից են: Ի՞նչ գնով է ՀՀ ոստիկանապետը ինքնահաստատվում ու ցանկանում մնալ պաշտոնին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս