ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենաուշը 2021 թվականից մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչված են լինելու․ Արցախի պատգամավորի թեկնածուն վստահ է՝ կհաջողեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է՝ համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։

«Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը հանդես է գալիս միասնական թեկնածուով։ Այս ընտրություններում նրանց թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ ՔՄԴ կուսակցությունը ստեղծվել եւ պետական գրանցում է ստացել վերջերս եւ կուսակցության կազմում ընդգրկված են երիտասարդներ։

Իրենց դաշինքի ծրագրերի եւ առաջարկների շուրջ ArmLur․am-ը զրուցել է ՔԴՄ անդամ, դաշինքի պատգամավորի թեկնածու Արամայիս Աղաբեկյանի հետ։

-Պարոն Աղաբեկյան, ինչպես ստացվեց Ձեր համագործակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցության հետ։

-Մեր կուսակցությունը մեկ տարի ու կես առաջ է ստեղծվել։ Եվ ստեղծվելուց անմիջապես հետո հանդիպումներ ենք ունեցել գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։ Արայիկ Հարությունյանի հետ առաջին հանդիպումը բավական հագեցած էր։ Նա առաջինն էր, ով պատրաստակամություն հայտնեց մեզ հետ պատասխանատվություն կիսելու։ Բավականին ճանապարհ անցած մարդու հետ էինք մենք խոսում, որը ճանապարհի հետ նաեւ տեսլական ուներ; Մենք հիմա տեսնում ենք գործիչներ, ովքեր գրեթե ոչինչ չեն առաջարկում՝ վատը փոխելու համար։

-Որքանով է իրատեսական դաշինքի նախընտրական ծրագիրը եւ երբ հնարավոր կլինի այն իրականացնել։

-Բոլոր ոլորտներին վերաբերող դրույթներ ունենք, բայց մենք առանձնացնում ենք կրթությունը, առողջապահությունն ու հիփոթեքային ծրագրերը։ Սրանք ամենակարևոր խնդիրներն են այժմ Արցախում եւ դրանց լուծման պարագայում ամեն ինչ կհաջողվի։ Մենք ունենք այդ երեք խնդիրների լուծման բանալին եւ հետագայում քաղաքացին իր սեփական հմտությունների հիման վրա պետք է վաստակի իր հացը։ Ամենաուշը 2021 թվականից մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչված են լինելու։ Մեր ընդդիմադիրներն ասում են, թե շատ բաներ իրատեսական չեն, սակայն հաշվարկներն արված են եւ մենք պատրաստ ենք մեր ճշմարտացիությունն ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս