Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է՝ համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։
«Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը հանդես է գալիս միասնական թեկնածուով։ Այս ընտրություններում նրանց թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։
ՔՄԴ կուսակցությունը ստեղծվել եւ պետական գրանցում է ստացել վերջերս եւ կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդներ։ ArmLur․am-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նկատեց, թե հատկապես Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կարիք կար երիատասարդներին համախմբող ուժի ստեղծման։
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք պատգամավորի թեկնածու Արամ Հարությունյանի հետ։
-Պարոն Հարությունյան, ինչ ծրագիր է առաջարկում Ձեր դաշինքը եւ որքանով է այն հեղափոխական։
-Մեր առաջարկած ծրագիրն իսկապես հեղափոխական է։ Եվ մեր դաշինքի նախագահի թեկնածուն միակն է, որ թվերով հիմնավորում է իր ծրագիրը եւ ով առհասարակ ունի ծրագիր, մնացած քաղաքական ուժերի մեջ, բացի մեզ քննադատելուց, ես ծրագիր չեմ լսել։ Մենք հստակ ժամկետներով, թվերով հիմնավորում ենք, թե որտեից մեզ միջոցներ եւ հստակ ժամկետներ ենք նշում։
-Ձեր կուսակցությունը նոր է կազմավորվել, հեշտ է եղել համախմբել երիտասարդներին։
-Մեր կուսակցությունը 2018 թվականից է գործում, առանձնացված է որպես երիտասարդների կուսակցություն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ