Ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ. Առողջապահության փոխնախարարը ձեռքով հարվածել է սեղանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանն անսպասելի, անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ վարքագիծ է դրսեւորել. այս մասին ահազանգում են «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթին «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները պատմեցին, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով,իրենք փետրվարի 20-ին՝ 18:30-ին, հրավիրվել են նախարարություն՝ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների: Հանդիպմանը, բացի ՀԿ-ի անդամներից, մասնակցել են նաեւ Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները, Առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Իսկ մինչ այդ հանդիպումը տեղեկացնենք, որ դեռեւս 2018 թվականին ստեղծված «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամներըմի քանի անգամ փորձ են արել Առողջապահության նախարարության հետ կոնտակտի դուրս գալու, հանդիպում կազմակերպելու եւ քննարկելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) բարելավման ծրագիրը: Դա նրանց,սակայն,չի հաջողվել եւ ստիպված նամակով դիմել են վարչապետին՝ տեղեկացնելով, որ երկու տարի է՝ կառուցողական քննարկում տեղիչիունեցել առողջապահական ոլորտում:

ՀԿ-ի անդամ, վիրաբույժ, ստոմատոլոգ Հովհաննես Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.

«Ցավոք, մինչօրսԱռողջապահության նախարարության հետ այդպես էլ տեղիչիունեցել արդյունավետ համագործակցություն, ինչպես նաեւ փոխհամաձայնություն: Ներկայացված փաստարկված առաջարկները չեն արժանացել բավարար ուշադրության: Բայց մենք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) բարելավման ծրագրի նպատակով հարցում ենք կատարել ստոմատոլոգիական հանրության հետ, ունենք առաջարկներ, ցանկանում ենք առավել արդյունավետ դարձնել հիշյալ հարցը»: Այդ նամակիհետքերով, ըստ ՀԿ-ի անդամների, վարչապետի հանձնարարականից հետոԱռողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հրավիրել է նրանց քննարկման: Այդ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: ՀԿ-ի անդամ, վիրաբույժ, ստոմատոլոգ Հովհաննես Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով…

Սակայն հանդիպումը, մեր սպասմանը հակառակ, սկսվեցլուրջ խոչընդոտներով ուհոգեբանական ճնշումներով, որոնքթույլչէին տալիս ըստ էության ներկայացնելու թեմաները: Մասնավորապես, երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնիտնօրենին՝ թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստօրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել: Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի եւ անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքովուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսեւորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէրմնում, քան հանդիպման վայրից մինչեւհոգուխորքը վիրավորված, անխոս հեռանալը:

Մեր զրուցակցի պատմելով՝ այս հանդիպումից հետոիրենքնորից նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղնշել են հետեւյալը. «Պարոն վարչապետ, թո՛ւյլտվեք հարցնել՝ այս ինչ վերաբերմունք է: Մենք, ի վերջո, նախ Ձեզ ենք դիմել հանդիպման խնդրանքով, եւ նոր միայն Դուք նամակը մակագրել եք Առողջապահության նախարարությանը: Մի՞թե նման պարագայում մենք արժանի էինք նման անհարգալից վերաբերմունքի: Շատ ներողություն, բայց որքան էլ Ձեզ հարգենք, մենք նաեւ մեզ ենք հարգում եւ ունենք արժանապատվության բարձր զգացում, հետեւապես չենք հանդուրժի մեզ հետ այդպիսի վերաբերմունք: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է փոխնախարարի կողմից, ուստիսույն պարագայում մենք այլեւս նպատակահարմար չենք գտնումմեր առաջարկների փաթեթի հետագա ներկայացումը եւ, ընդհանրապես, համագործակցությունը նախարարության՝ վերոհիշյալ վարքագծի տերորեւէ պաշտոնյայի հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով այս հանդիպմանը, փոխանցեց. «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի մասնակիցները վաղուց հանդիպումներ են խնդրել Առողջապահության նախարարության տեղակալի հետ:

Ի վերջո, այդ հանդիպումը կայացել է, ամբողջ հանդիպման ընթացքում որեւէ կառուցողական առաջակներ իրենցկողմիցչենհնչել: Հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմիցսկսվելէ հարցերի շարան, որոնք ուղղված են եղել հանդիպմանը ներկա Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին: Եւ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա: Վերջիններս նեղացել են ու գնացել: Այդ կառուցողական հանդիպումը չի կայացել, եւ ամբողջ հանդիպման ընթացքում որեւէ էական առաջարկ վերջիններիս կողմից չի հնչել»: Մեզ մնում է հուսալ, որ վարչապետի աշխատակազմը կարձագանքի «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամների ահազանգին եւ կպարզի, թե ինչու է փոխնախարարը նման վարքագիծ դրսեւորել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս