Տավուշի մարզում պոմպակայանը թալանել են. հողատարածքները մնացել են առանց ոռոգման ջրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդի հովտի այգիների, հողատարածքների տերեր, որոնք հայտնել են, որ մարտի 1-ից սկսվել է ոռոգման սեզոնը, սակայն իրենց այգիները, ցանքատարածությունները զրկված են ոռոգման ջրից: Նրանց խոսքերով՝ 2020թ.հունվարի 31-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել Այրումի ոռոգման պոմպակայան եւ գողացել սարքավորումներ, ինչի հետեւանքով պոմպակայանը դադարաել է գործել:

Այեգեգործների վկայությամբ՝ «Տավուշ» ՋՕ ընկերությունը, որը շահագործում է պամպակայանը, կրճատել, աշխատանքից ազատել է պոմպակայանների պահակներին, որի պատճառով էլ դրանք առանց գիշերային հսկողության են մնացել:

Հողատերերի խոսքերով՝ թալանված պոմպակայանը ոռոգում էր շուրջ 400 հա տարածք՝ «Գարդենիա Գրեյան ԴԲոր» ընկերության նորատունկ այգիները, «Սպայկա» ընկերության՝ Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող բողկի տասնյակ հեկտար ցանքատարածությունները, Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործների այգիներ:

Այգեգործները նշել են, որ իրենք նախորդ տարիների ոռոգման համար «Տավուշ» ՋՕԸ-ին պարտքեր չունեն: Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մարտի 4-ին եւ 5-ին զանգահարել ենք «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրեն Յուրա Որսկանյանի բջջային հեռախոսահամարին, սակայն նա, տարբեր պատճառաբանություններ բերելով՝ իրենց մոտ ստուգումներ են, ինքը զբաղված է, չլսեց մեր հարցադրումը, անջատեց հեռախոսը:




Լրահոս