Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Գեւորգ Օհանյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մայիսի 20-ին ապօրինի հատել է բոխի, հաճարենի, լորենի տեսակի ընդհանուր 30 կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 550 հազար 500 դրամի վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել»):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ