Անձնականիս համար, ցավոք, ժամանակ չի մնում, աշխատանքս խանգարում է դրան. Վարդան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն է: Նա պատմել է իր կյանքի դժվարին փուլը հաղթահարելու, ծանրաբեռնված աշխատանքի եւ կնոջ նախընտրելի տեսակի մասին:

-Վարդա՛ն, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…

-Դասեր՝ կյանքից, ժամանակ՝ հարազատներիս հետշփվելու համար: Հորս մահից հետոնորովի գնահատեցի ընտանիքիս անդամների հետ անցկացրած ամեն վայրկյանը:

-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:

-Բարությունը, նախանձից ձերբազատվելը: Աչքին առանձնապես չեմ հավատում, բայց մաշկիս վրա զգացել եմ բացասական էներգիայի ազդեցություն: Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքը հաջողության հասնել, ոչ թե ուրիշների կյանքով ապրի:

-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:

-Առհասարակ, չեմ ների դավաճանությունը, իսկ ամենահարազատ մարդուն ամեն ինչկներեմ: Կարծում եմ՝ վերջինս ո՛չ կդավաճանի, ո՛չ էլ մեջքիցս կհարվածի ինձ: Ոչ հարազատների դեպքում երբ մարդու վրա խաչ եմ քաշում, դա վերջնական է: Ինձ դրա համար մեղադրում են, բայց այդպիսին եմ, ինչ արած:

-Ինքներդ Ձեզ երեսուն տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:

-Որեւէ հետաքրքիր երկրում, ծովի ափին, իմ սեփական ընտանիքի հետ, հուսով եմ: Այսինքն՝ նույնիսկ այդքան տարի անց, կարծում եմ, ակտիվ ճանապարհորդ կլինեմ:

-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:

-Երբ զգում եմ, որորեւէ բան վնասում է ինձ, անպայման փորձում եմ դրանից հրաժարվել: Կարծում եմ՝ ինձ վնասում է իմ բռնկուն բնավորությունը: Դա իմ կյանքի ամենամեծ խնդիրն է, որը դեռ չեմ կարողանում լուծել: Հարազատներս գիտեն իմ այդ բնավորության մասին:

-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:

-Իհարկե, եղել են, կան, եւ վստահ եմ՝ կլինեն: Մարդիկ ներում են քեզ ամեն ինչ, բացի հաջողությունից: Ամենափոքր ձեռքբերումն անգամ չեն կարողանում մարսել: Սովորաբար այդ ժամանակ էլ հարվածում են: Դա էլ է կյանքի դաս, նորմալ է…

-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:

-Աղմուկ եմ բարձրացնում, նոր եմ հեռանում: Բայց հեռանալուց հետո ձայնս չիլսվում, եւ երբեքչեմ վերադառնում:

-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:

-Իրականում այն, ինչ ցանկանում եմ, փուլ առ փուլ իրագործում եմ: Օրինակ՝ ճամփորդել սիրում եմ, դա ինձ համար դարձավ բիզնես: Շատ աշխատասեր եմ, չեմսիրումտեղում դոփել: Միայն անձնականի համար, ցավոք, ժամանակ չիմնում: Աշխատանքս խանգարում է անձնականիս:

-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:

-Իմ հարգալից, անհատական վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ: Գուցե նաեւ դա է իմ հաջողության գրավականը:

-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:

-Առողջ, հետաքրքիր մտածելակերպը, աշխարհայացքը, գաղափարները: Կնոջը առաջինը դատում եմ ուղեղով, հետոնոր՝ արտաքինով: Հաճելի է շփվել գեղեցիկկնոջհետ, բայց երբ զրուցում ես այդպիսի մեկի հետ, պարզվում է՝ ներսից դատարկ է, հիասթափություն ես ապրում: Իհարկե, եթե կինը ե՛ւ խելացի է, ե՛ւ գեղեցիկ, հրաշալի է:

-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տեխնիկայի՞, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:

-Միանշանակ՝ տեխնիկայի: Բրենդային հագուստների հետեւեից երբեքչեմ վազել, չեմձգտել թանկ զգեստներ հագնել:Եթե իմ հաղորդումները դիտում եք, կտեսնեք, որմթերքիհետ կապված եւսորեւէ խնդիր չունեմ.ամենահասարակ ուտեստն էլ կարող է ինձ գոհացնել,իսկ լավ տեխնիկայի հանդեպ անտարբեր մնալ չեմ կարողանում:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:

-Իհարկե, իմ անձի նկատմամբ ուշադրությունն է մեծացել, որը հաճախ ինձ խանգարում է: Այդքան էլ հաճելի չէ, երբ փողոցում ինձ ճանաչում են: Ամեն դեպքում, հայտնի դառնալուց հետո իմ կյանքում էական բան չի փոխվել:

-Ավելի շատ այցելել եք քահանայի՞, թե՞ հոգեբանի:

-Հոգեբանի երբեւէ չեմ այցելել, թեպետ հորս մահից հետոորոշել էի գնալ հոգեբանի մոտ: Ամեն դեպքում, ինձ մոտ ստացվեց ինքնուրույն հաղթահարել այդ ծանր պահը: Իսկ քահանայի անհատապես չեմ այցելել, բայց նաեւ ճամփորդելիս հաճախ եմ ներկա լինում պատարագների:

-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեքչեք մոռանա:

-Այո, դա հնչել է կենացի տեսքով, բայց դրոշմվել է իմ մտքում: Մի անգամ մի մարդ ասաց՝ ծնողներին վերաբերվեք այնպես, որ երբ նրանք չլինեն, ձեր խղճի հետ հաշտ լինեք, ներդաշնակ:

-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:

-Ընթրիք՝ ընտանիքիս հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս