ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբարձում Մաթևոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի մարտի 16-17-ը ներառյալ:
2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը»,-ասված է որոշման մեջ: