Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։ ArmLur.am-ն այսօր զրուցել է «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։
-Պարո՛ն Հարությունյան, քարոզարշավի մեկնարկից այսքան օր անց ինչպե՞ս է ընթացքը։ Ինչպիսի՞ տրամադրություն է առկա։
-Նորմալ մրցակցային պայքար է, ամեն ինչ նորմալ է ընթանում։ Ակտիվություն սպասում էինք, բայց ոչ այսքան թեկնածուներ։ Մրցակցային պայքար է, միայն դա կարող եմ ասել։
-Հայտնի է, որ Դուք հանդիպումներ եք ունեցել Սամվել Բաբայանի հետ, ինչո՞ւ չստացվեց նրա հետ Ձեր համագործակցությունը։
-Մենք երբեք Սամվել Բաբայանի հետ չենք քննարկել համագործակցության մասին հարցեր։ Ընդհանուր հանդիպումներ եղել են, եւ առաջին փուլում հանդիպել ենք տարբեր թեմաներով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ