
Արամ Վարդանյանի թոռնիկին տարել են հիվանդանոց, եւ բժիշկները հայտնել են , որ երեխան սթրես է տարել : Ինչպես հայտնի է , մարտի 4-ի լույս 5-ի գիշերը հարյուրավոր ոստիկաններ ներխուժել էին «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ։
Արամ Վարդանյանի փաստաբանները, որոնք գիշերը՝ ներխուժումից 15 րոպե անց, արդեն նրա տանն էին և ներկա են եղել ոստիկանության գործողություններին, պատմեցին, որ ոստիկանները գործել են գազանաբար: Դեպքի հետեւանքով Արամ Վարդանյանի թոռնուհին չի խոսում :
Մեզ հայտնի դարձավ , որ երեխային երեկ տարել են հիվանդանոց ստուգման եւ բժիշկներ հայտնել են , որ երեխան սթրես է տարել եւ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ : Մարտի 5-ից հիվադանոցում է գտնվում նաեւ Արամ Վարդանյանի մայրը, որի վիճակը բժիշկները գրանահատում են կայուն: Վերջինս եւս բժիշկների հորդորով տեւական ժամանակ պետք է լինի իրենց հսկողության տակ,որպեսզի վիճակը կայունանա :