Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանային անցակետերում նոր կարգ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդը մարտի 6-ի նոր որոշումներ է ընդունել վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Այդ որոշումներով Վրաստանի սահմանային անցակետերում սահմանված նոր կարգ է գործելու ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար:

«Oտարերկրյա քաղաքացիները, ովքեր Վրաստան ժամանման պահին նախորդող 14-օրյա ընթացքում գտնվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռիսկային գոտում դասակարգված երկրներում (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան), ապա Վրաստան մուտք գործելու պահին սահմանային անցակետում պետք է անցնեն նախապես սահմանված ինտենսիվ բուժզննում և ենթարկվեն պարտադիր 14-օրյա պետք է սահմանին ներկայացնեն «COVID-19 PCR»-ի լաբորատոր թեստը, որը կվկայի, որ բուժզննումը տեղի է ունեցել ծագման երկրում, իսկ եթե այլ երկրից տարանցիկ ժամանում է, ապա պետք է ներկայացնեն տարանցիկ երկրում անցած լաբորատոր թեստը:

Վրաստանի կառավարությունը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս