Մեծ վարկեր` մեծ արագությամբ.
Ամերիաբանկն առաջարկում է մինչև 10 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` առանց գրավի և երաշխավորության: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել այս վարկատեսակից, կարող են առանց բանկ այցելելու, հեռահար եղանակով լրացնել դիմում-հայտը և ստանալ պատասխանը` մի քանի րոպեի ընթացքում:
Կարևորելով բանկային ծառայությունների ոլորտում նորարար մոտեցումները, Ամերիաբանկը ներդրել է վարկերի տրամադրման թվային համակարգ. հայտի ընդունումից մինչև ռիսկերի գնահատում ու որոշման կայացում ավտոմատացված է և իրականացվում է թվայնացված տվյալների հիման վրա, ինչի շնորհիվ էլ վարկի հայտի լրացման ժամանակ հաճախորդից լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Դիմում ներկայացնելու համար անձնագրի և սոցիալական քարտի տվյալների առկայությունը բավարար է:
Ամերիաբանկի բոլոր ակտիվ քարտապանները, վարկի հաստատման դեպքում գումարը կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու, այն կփոխանցվի միանգամից հաճախորդի քարտին:
Տեղեկացնենք նաև, որ օնլայն եղանակով հասանելի է ոչ միայն սպառողական վարկը, այլ նաև օվերդրաֆտը, որը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Վարկի տրամադրման վերաբերյալ մանրամասները այստեղ` http://bit.ly/32WnqfH