
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: Վարչապետ Փաշինյանը սոցկայքի իր էջով ապահովել է ուղիղ միացում:
ՀՀ վարչապետի հետ են նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ են նվիրում կանանց: