ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ավան վարչական շրջանում

Փաստորեն, էական տարբերություն կա դիմակի եւ «մասկայի» միջեւ։ Չնայած նշվածները առկա չեն դեղատանը, բայց հատկանշական է, որ դրանք տարբեր գործառույթներ են կատարում։

 

 

ՎՃԱՐՆԵՐ
ՀԱՐՑ. Ավտոլվացման գործունեությունն արդյոք հարկվո՞ւմ է արտոնագրային վճարով, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 14.09.2012 թվականի N 25 ««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով՝ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի ծածկագրին:
Ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը եւ այլն:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կատարել է արտոնագրային վճարի մուծում: Ի դեպ, արտոնագրային վճարով հարկվող ժամանակահատված է համարվում տարվա ընթացում ընտրված ցանկացած ամիսը կամ հաջորդական ամիսների հանրագումարը, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար կոնկրետ ի՞նչ պետք է ներկայացնել:
Լիլիա Մարկոսյան (36 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 




Լրահոս