«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի եւ Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, եւ թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետեւել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ եւ հարցում անցկացրել նաեւ տարբեր վայրերում: Եվ դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, նրանից հետո Մասիս Մայիլյանն է։ Սակայն փաստենք, որ վերջինս առավելություն է ստացել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։