ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ռուսաստանից ինձ հետ կապվել են, որ պաշտպանեմ Վիտալի Բալասանյանին, մերժել եմ․ Սամվել Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը ։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։

ArmLur.am-ը զրուցել է «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան,  փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։

-Անկեղծ ասած, նորմալ եմ գնահատում, հանգիստ։ Փորձում ենք հասարակության բոլոր շերտերին հանդիպել, քննարկել։ Արձագանքների արդյունքը կտեսնեք ապրիլի 1-ի առավոտյան։

-Պարո՛ն Բաբայան, այժմ տեսակետներ են հնչում, թե ինչու Դուք կանգնեցիք Մասիս  Մայիլյանի կողքին այն դեպքում, երբ թեկնածուների մեջ կան պատերազմով անցած մարդիկ։ Ձեր տեսակին համապատասխա՞ն է Մայիլյանը։

-Մենք սատարում ենք միայն ծրագրային դրույթներն ընդունելու համար։ Մայիլյանն է ընդունել այդ գաղափարը , եւ դրա համար ենք իրեն սատարում։ Տեսակի հետ որևէ կապ չունի։ Նա 1992 թվականից արտաքին գործերում է եղել, միասին ճանապարհ ենք անցել։

Մանրամասները՝տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս