ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արցախում հնարավոր չէ իշխանություն ընտրվի, որ հակառակ կլինի Հայաստանի իշխանություններին․ Աշոտ Ղուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։  ArmLur.am-ը զրուցել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի հետ։

-Պարո՛ն Ղուլյան, փետրվարի 26-ից քարոզարշավը մեկնարկել է։ Ինչպե՞ս կգնահատեք ընթացքը։

-Ժամանակ չի եղել մյուս մասնակիցների քարոզարշավին հետևելու։ Բայց մեր մասով կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ նորմալ է։ Նոր ընտրակարգն իր հետ որոշակի ակտիվություն էր ենթադրում։

-Քննարկումնե՞ր եղել են այլ ուժերի հետ, արդյոք մտածում էիք՝ դաշինքով հանդես գալ։

-Այո, քննարկումներ եղել են շատերի հետ։ Մենք երբեք դեմ չենք եղել նման քաղաքական հարաբերություններին։ Սակայն արդյունքում որոշում ենք կայացրել ընտրություններին մասնակցել միայնակ՝ սեփական թեկնածուով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս