ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը թանկացել են. ինչ է կատարվում սպառողական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ շտապեց տեղեկացնել, որ փետրվարին, հունվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 0.8 տոկոսի չափով գնանկում: Փաստորեն, սրան նպաստել է կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի, ինչպես նաեւ մսամթերքի շուկաներում արձանագրված գնանկումները: Միայն հավկիթը մեկ ամսում էժանացել է 18.3 տոկոսով: Նկատենք, որ այս օրերին խանութներում մեկ հատիկ հավկիթը վաճառվում է 25-30-40 դրամով: Սակայն սա իր բացատրությունն ունի. պարզվում է, որձվի տեղական շուկայում արձանագրված գնանկման պատճառը գերարտադրությունն է:

Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է՝ շուկայում կան խոշոր արտադրողների կողմից մրցակցային խախտումներ, թե ոչ: Ի դեպ, այս ուսումնասիրությունը կտեւի առնվազն երկու ամիս։ Նկատենք, որ, բացի այս, հանձնաժողովն ուսումնասիրում է ձվի շուկայում գործողխոշոր, միջինու փոքր տնտեսվարողների տեսակարար կշիռը, գյուղացիական տնտեսություններիկողմից արտադրվող ու վաճառվող ձվի քանակը։ Պարզվում է, որ, բացի հավկիթից, մեկ ամսում 1.1 տոկոսովէժանացել են նաեւ մսամթերքի գները: Ձկան եւ ծովամթերքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրված գնանկումը կազմել է 0.4 տոկոս: Մրգի շուկայում հակառակն է. այն թանկացել է 0.1 տոկոսով:
Սրան զուգահեռ նկատենք, որ մեկ ամսում 4.3 տոկոսով թանկացել է ալկոհոլային խմիչքնու ծխախոտը: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, անցյալ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Դրա փոխարեն1.5 տոկոսովէժանացել են հագուստն ուկոշիկը: Պաշտոնապես առողջապահության համակարգում 1.1 տոկոսովգնաճ է արձանագրվել փետրվարին՝ հունվարի համեմատ: Այս փետրվարին, հունվարի համեմատ, շաքարավազը թանկացել է 0.3 տոկոսով: Միայն երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում շաքարի եւ շաքարավազի գներն աճել են 0.6 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս