Սերժ Սարգսյանը վաղօրոք էր պլանավորել Բրյուսել գնալը, հետ է գալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Աշոտյանը լուսանկար հրապարակեց հանդիպումից ունշեց, թե Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ, ԵԺԿ նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում:

Տարակուսելի է այն, թե ինչպես է Սերժ Սարգսյանին հաջողվել հասնել Եվրոպա, քանիորնրահետ կապված դատաքննություն է ընթանում, եւվերջինս ստորագրությամբ է ազատության մեջ գտնվում: Պարզվում է՝ դատարանն է թույլատրել Սարգսյանին գնալ Եվրոպա հանդիպումներ ունենալու համար: Երեկ էլ դեռեւս հանդիպումները շարունակվում էին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ նպատակով են եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենում:

-Պարո՛ն Աշոտյան, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նախ՝ խնդրում եմ նշեք, թե հրավերը որ կողմից է եղել, արդյոք ՀՀԿ-ն է նախաձեռնել այդ հանդիպումը, եւ հանդիպման գլխավոր նպատակը որն է:Որո՞նք են այն առանցքային հարցերը, որոնք քննարկում եք եվրոպացի ձեր գործընկերների հետ:

-Եվրոպական ժողովրդական կուսակցության հետմենք կապը վաղուց ու մշտապես ենք պահում. հիշեցնենք, որ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2009 թվականից, անդամ ենք դարձել 2011 թվականից, եւ մշտական համագործակցային հարթակներ եղել են,ու հիմա էլ բացառություն չի,իսկՍերժ Սարգսյանի այցը Բրյուսել պլանավորված էր վաղօրոք:

-Արդյոք Եվրոպայում հանդիպումները նպատակ ունե՞ն ներկայացնելու Հայաստանում նախկին իշխանությունների ներկայուցիչների հետ կապված դատավարությունները: Ներկայացվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի հետ կապված դատավարական գործընթացը, խոսե՞լ եք եվրոպացի Ձեր գործընկերներիհետ. եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում են հայտնել իրենք:

-Հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին, ժողովրդավարությանը սպառնացող վտանգներին եւ այլ խնդիրներին անդրադարձ կատարվել է: Անդրադարձ կատարվել է նաեւ տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխությունպետք է իրականացվի Սահմանադրության եւ բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

-Խոսե՞լ եք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, ի՞նչ տեսակետ են հայտնել իրենք: Ի՞նչ արդյունք եք ակնկալում Ձեր հանդիպումներից, աջակցություն խնդրե՞լ եք՝ Ս. Սարգսյանի դատավարության գործընթացի հետ կապված:

-Ես արդեն Ձեր հարցերին պատասխանեցի:

-Տեսակետ կա, որ դատավորը սխալ որոշում է կայացրել, եւ չպետք է Սերժ Սարգսյանը դուրս գար ՀՀ-ից, քանի որ մտավախություն կա, որ Ս. Սարգսյանը գուցե այլեւս չվերադառնա ՀՀ պատասխանատվություն կրելու համար:Խնդրում եմ,նշե՛ք Ձեր դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ: Արդյոք նման մտադրություն ունի՞ Ս. Սարգսյանը:

-Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, թե իբրեւ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է չվերադառնալ, դա կա՛մ զավեշտ է, կա՛մ պարզունակ շահարկում, որովհետեւ նախագահի կենսագրությունը ապացուցում է, որինքը բոլոր ծանր ժամանակներում եղել է Հայաստանում, Արցախում, ոչ թե բացակայել է ՀՀ-ից կամ Արցախից: Հայաստանի ծանր ժամանակներում բացակայողներին, օրինակ, այսօր կարող եք գտնել կառավարության մեջ, դրանք շատ ավելի շատ խոսուն փաստեր են: Փարատեմ Ձեր անհանգստությունը.Սերժ Սարգսյանը ուշ երեկոյան վերադառնալու է Հայաստան: Սերժ Սարգսյանը առ այսօր իր առաքելությունը, պատասխանատվությունը կրում է Հայաստանի եւ Արցախի համար, ոչ թե իր դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում: Պատասխանատվության բառի ընկալումը մեզ համար, իր համար, երկրի, ժողովրդի հանդեպ ստանձնած պատասխանատվության ըկալում է: Շինծու քրեական գործովպատասխանատվության ընկալման խնդիր մենք ընդհանրապես չունենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս