
Երեկ Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները, եւ բոլոր քննարկված հարցերը դրվեցին քվեարկության: Լայն քննարկման առիթ հանդիսացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այն տարընթերցումների տեղիք էր տվել, սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, թե նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից: Նաեւ վավերացվեց մի համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ, որը բացառելու է եկամտի կրկնակի հարկումը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարությունների կողմից 2019 թվականին: Փաստաթղթով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:
Նա նշեց, որ համաձայնագրի ընդունումը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: