
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչով դիմել է բողոքի ակիցա իրականացնող Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչներին: Պատգամավորը սոցկայքի իր էջում գրում է.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։ Խնդիրը նույնն է՝ համայնքի ավտոճանապարհի վերանորոգում/հիմնանորոգում։
Ծովակի սիրելի՛ ընկերներ, ձեզ հետ դեռ 2019թ․ սեպտեմբերին Ծովակ համայնքում հանդիպումից հետո համայնքի ավտոճանապարհների հարցով գրություններ եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, բացի այդ , ինչպես հիշում եք, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նաև բանավոր դիմեցի նախարարին՝ փորձելով հստակեցնել խնդրի լուծման ժամկետների հարցը։ Ի պատասխան՝ նախարար Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ 2020թ․ Ծովակ համայնքի ճանապարհի վերանորոգման խնդիրը լուծվելու է։
Այնպես որ, խնդրում եմ իմ սիրելի ծովակցի ընկերներին բացել ճանապարհը»։