Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել է նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։
Երեկ Armlur.am-ը ներկա է եղել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի քարոզարշավին: Հանդիպումների ժամանակ Հարությունյանը թատրոնի անձնակազմի եւ բակային հանդիպումների ժամանակ ներկաներին ծանոթացրեց իր ծրագրերին եւ անդրադարձավ նաեւ իր անձի շուրջ պտտվող քննադատություններին:
Հավելենք, որ տարբեր հարցումների համաձայն Արցախի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը ֆավորիտներից է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ