Արցախում փետրվարի 26-ին մեկնարկել են նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը։ Ինչպես հայտնի է, համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին, եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է 14 անձ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցում է միայն խորհրդարանական ընտրություններին, սակայն կուսակցությունը՝ նախագահ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, որպես նախագահի թեկնածու որոշել է պաշտպանել Մասիս Մայիլյանին:
Եվ ահա, երեկ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Սամվել Բաբայանի հետ միասին եղել են Ասկերանում եւ հանդիպում ունեցել:
Սակայն հետաքրքիր է, որ Սամվել Բաբայանն իր խոսքում ընդգծեց որպես նախագահի թեկնածու սատարել Մայիլյանին, սակայն կոչ արեց ընտրել իրենց կուսակցությանը՝ «Միասնական հայրենիք»-ին: Ստացվում է՝ ընտրություններում Մասիս Մայիլյանի ձայների մեջ իր մեծ դերը կունենա հենց Բաբայանը եւ պատահական չէ, որ Արցախում տիրում է այն տեսակետը, թե Մայիլյանն իրականում ֆեյք թեկնածու է եւ նախագահի թեկնածուն, իսկ ընտրվելու պարագայում էլ նաեւ նախագահ լինելու է հենց Բաբայանը եւ ստվերային կառավարում իրականացնի: Ամեն դեպքում նաեւ քարոզարշավներից այդ տպավորությունն է տիրում:
Եվ չնայած Մասիս Մայիլյանի թիմը հերքում է հրապարակումներն այն մասին, որ նրա մուտքն արգելել են ՌԴ, ամեն դեպքում պետք է հետեւություններ արվեն եւ պարզվի, թե որ տեղեկությունն է ճշմարտացի եւ ինչ ազդեցություն կունենան նման զարգացումները Արցախի վրա: Նրան կապում են նաեւ սորոսական շրջանակների հետ եւ նրա հանդիպումներն ու համագործակցությունը եւս փաստում են այդ մասին:
Եվ թերեւս դա է պատճառը, որ Մայիլյանը հասկանալով իր իրավիճակը, ագրեսիվ է դարձել նաեւ լրատվամիջոցների նկատմամբ եւ երեկ էլ փորձեց խոչընդոտել նաեւ մեր լրատվամիջոցի աշխատանքը:
Ինչեւէ, որքան էլ նախագահի թեկնածուն եւ իր թիմը փորձեց խոչընդոտել մեր աշխատանքը, այնուամենայնիվ մենք շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը, այն է՝ հարցեր ուղղել պաշտոնյաներին: Եվ մեր ամենասուր հարցերին անգամ պետք է պատրաստ լինեն բոլորը, առավել եւս նախագահի թեկնածուները, այլ ոչ թե փորձեն խոչընդոտել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ