Ջալալ Հարությունյանը ցուցումներ է տվել հրամկազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:

Ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են նաև զորքերի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող խնդրահարույց մի շարք թեմաներ, որոնց լուծման արդյունքում նկատելի աճ կապահովվի մեր երկրի պաշտպանական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:




Լրահոս