Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 6-ին Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:
Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները: