
Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Նոա» – «Փյունիկ» հանդիպումը:
Խաղն ավարտվեց տանտերերի 4:2 հաշվով հաղթանակով: «Նոայից» գոլի հեղինակ են դարձել Միխայիլ Կավալենկոն(2′), Դանու Սպատարուն(61‘) Վլադիմիր Ազարովը (17‘,84‘)։ «Փյունիկից» իր հաշվին դուբլ ձեւակերպեց Արաս Օզբիլիսը (44‘ 11մ, 56‘): Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» վաստակեց 27 միավոր եւ մնաց 6-րդ տեղում` ապահովելով իր տեղը լավագույն վեցյակում:
«Փյունիկը» 23 միավորով 7-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան