
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ – Արմենիան» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում տանը 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Խաղի միակ գոլը 71-րդ րոպեին հեղինակեց Ֆուրդջել Նարսինգը: Այս հաղթանակից հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 33 միավոր եւ դարձավ առաջնության միանձնյա առաջատար: «Շիրակը» 3-րդն է 28 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան