ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։
Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։
Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան: