
24 ժամում Իրանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը ավելացել է 1076-ով։ Նույն վիրուսի հարուցած հիվանդությունից մեկ օրվա մեջ մահացել է 21 մարդ։ Այս մասին այսօր հայտարարել են Իրանի առողջապահության պատասխանատուները։
Իրանում վարակակիրների թիվն այս պահին հասել է 5823-ի։ Մահվան բոլոր դեպքերը միասին 145-ն են։
Այս պահի դրությամբ վարակը տարածվել է հարևան երկրի բոլոր նահանգներում։ Հատկապես շատ են վարակակիրները կենտրոնական Թեհրանի նահանգում, որի մեջ մտնում է նաև երկրի մայրաքաղաքը՝ 10 միլիոնից ավելի բնակչությամբ։
Իրանում վարակից մահացածների թվում կան նաև պաշտոնյաներ։