ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վստրեչի Ապերի» 5-ամյա թոռան եւ զինված ոստիկանի դրվագը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա:

Քիչ առաջ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները տակնուվրա անում Արամ Վարդանյանի տունը: Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է դիմակավոր անձը զենքը պահում մանկահասակ երեխայի վրա:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ երեխային տարել են հիվանդանոց ստուգման եւ բժիշկներ հայտնել են , որ երեխան սթրես է տարել եւ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ : Մարտի 5-ից հիվադանոցում է գտնվում նաեւ Արամ Վարդանյանի մայրը, որի վիճակը բժիշկները գրանահատում են կայուն: Վերջինս եւս բժիշկների հորդորով տեւական ժամանակ պետք է լինի իրենց հսկողության տակ, որպեսզի վիճակը կայունանա :




Լրահոս