Սևակ Միքայելյանն աշխատակազմի բոլոր կանանց և աղջիկներին, ինչպես նաև քաղաքի մաքրուհիներին պարգևատրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Սիրելիʹ կանայք, մայրեր և քույրեր,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Մեր մայրերին և քույրերին մեծարելու համար պաշտոնական օրեր չպետք է լինեն. ցանկանում եմ , որ գարնանային այս հրաշալի տոնին ձեզ ուղղված բոլոր ցանկություններն իրականություն դառնան, եւ մարտիության լավ տրամադրությունն ուղեկցի ամենքիդ տարվա բոլոր օրերին:
Ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը անգնահատելի են և արժանի մեծարումի ու հարգանքի:

Սիրելիʹ կանայք, այս գարնանային գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու հարգանքի մասին, ընդգծելու Ձեր կարևոր առաքելությունը, Ձեր մեծ դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ ձեր ընտանիքներին` խաղաղություն, բարեկեցություն, և թող մարտի 8-ի տոնը Ձեզ բերի միայն խաղաղ գարուններ…

Հ.Գ. Արժևորելով համայնքի մաքրությունն ապահովող մաքրուհիների կատարած ամենօրյա աշխատանքը` տոնի առթիվ նրանց պարգևատրել եմ 15 000 ՀՀ դրամով. նույնչափ պարգևատրվել են նաև համայնքապետարանի աշխատակազմի բոլոր կանայք և աղջիկները»։




Լրահոս