
Կայացել է Իտալիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը: Դերբիում ուժեղ գտնվեցին Սարիի տղաները եւ մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:0 հաշվով: Թուրինցիներից իրենց անունը լուսատախտակին վառեցին Աարոն Ռեմսին (55‘) եւ Պաուլո Դիբալան (67‘): Սարիի թիմը վաստակեց 63 միավոր եւ վերադարձավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 1-իմ հորիզոնական: «Ինտերը» 3-րդն է 54 միավորով:
Հավելենք, որ այս խաղը 1000-րդն էր «Ծեր Սինյորայի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում: 1000 խաղերում պորտուգալացին դարձել է 725 գոլի հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան