
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատավորը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել: