
Թունիսում երեք նոր դեպք հայտնաբերելուց հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թունիսի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել երկու դեպքի մասին:
«Առողջապահության նախարարությունը մարտի 9-ին հաղորդում է հաստատված երեք նոր դեպքերի մասին»,-հայտնել է նախարարության սոցկայքի էջը: